Բնավորության գծերը բացահայտելու ևս մեկ միջոց է սիրելի գույնը: Եթե ուզում եք առանց ավելորդ հարցերի պարզել նրա բնավորությունը, ապա իմացեք, թե որ գույնն է սիրում ամենից շատ…
Վարդագույնի սիրահարները ամբողջ կյանքում հրաշքի են սպասում: Երազում են կատարյալ սիրո մասին, նուրբ են: Սիրում են հարմարավետություն, տանել չեն կարողանում, երբ պայմաններ չկան լիարժեք վայելքի համար: Հանգստությունը նրանց երկրորդ ԵՍ-ն է: Երբեմն նրանք գերագնահատում են իրենց ուժերը, որի արդյունքում հիասթափվում են: Բայց բոլոր անախորժություններից, վատ դեպքերից հետո նրանք շատ շուտ գտնում են իրենց և հանգստանում: Այսպիսի մարդիկ միշտ խոստանում են ավելին, քան կարող են:
Մանուշակագույն – այս մարդիք կարող են լինել շատ գաղտնապահ, նույնիս մտերիմ ըներները չեն կարող լավ հասկանալ նրանց: նրանք սիրում են ունենալ լավագույնը ամեն ինչում, քնաիզի նրանց նպակակները վեհ են: Լինելով ազատ ոգու տեր, սիրում են ճանապարհորդել, որպեսզի տիրապետեն տարբեր մշակույթների և հանդիպեն նոր մարդկանց:
Կապույտ: Եթե սիրում եք այս գույնը, ապա ճանապարհորդությունները Ձեզ համար են: Կապույտը սիրողը միշտ փորձում է ընդլայնել աշխարհայացքը, սովորել ու էլի սովորել: Սա նաև դերասանների գույնն է, բայց պարտադիր չէ, որ պրոֆեսիոնալ արտիստ լինի. նրանք պարզապես հոգով են արտիստ: Նրանք սիրում են կյանքը, սիրում են կյանքում դրական դերեր խաղալ: Հեշտությամբ են հասնում հաջողության: Կապույտը նախընտրողը չի սիրում մենակություն, շփվող է, կարողանում է նվիրվել:
Սև գույնի սիրահարները բավական շատ են: Այս գույնն ընտրողը մշտապես պատրաստ է պայքարելու: Նա զգայուն է, լի է կրակով և կրքով: Սակայն, սևի սիրահարները միշտ չէ,որ կարողանում են ճիշտ գնահատել իրավիճակը, ինչից երբեմն պարտվում են և տառապում: Նրա կյանքում ինտիմ հարաբերությունները գլխավոր դերում են: Նա շատ կրքոտ է, սիրում է սիրել և սիրված լինել: Անկախ նպատակից նա միշտ առաջ է գնում, առանց կանգ առնելու: Սևի սիրահարի հետ հարաբերություններում անպայման ականատես կլինեք նրա էմոցիաների չզսպվածությանը: Բռնկուն են, տաքարյուն:
Մոխրագույնի սիրահարները կարողանում են լուծել յուրաքանչյուր բարդ խնդիր: Նրանք սիրում են կարգուկանոն, նաև հավաքված են: Նրանց մոտ յուրաքանչյուր իր ունի իր տեղը: Նա ստեղծագործող անհատ է և կարող է հասնել հաջողության միանգամից շատ ոլորտներում: Անձնական կյանքում նրանք շատ ազատ են, բայց անտանելի կերպով վախենում են խնդիրներից և փորձում խուսափել:
Կանաչ: Մուգ կանաչ գույնը նախընտրողները համառ են և ինքնասածի: Նրանք նաև լավ բիզնեսմեններ են: «Կանաչ» մարդիկ միշտ փորձում են հասնել ֆինանսական կայուն վիճակի: Նրանք մարդիկ մտերիմների մոտ պատպանվածության և անվտանգության զգացում են առաջացնում: Բայց նրա կարծիքի վրա ազդել կարելի է միայն անսպառ համբերություն ունենալու դեպքում:
Կարմիր: Միանշանակ խոսքը կրքոտ մարդկանց մասին է: Նա սիրում է լինել գլխավորը, շրջապատում լիդեր: Եվ դա նրա մոտ հիանալի է ստացվում: Հազվադեպ են տանջվում խղճի զգացումից: Այսպիսի մարդկանց վրա դժվար է ճնշում գործադրել. նրանք միայն նյարդայնանում են, բայց սեփական սխալների համար երբեք չեն զղջում: Նրանք նաև կենսասեր են և անում են ամեն ինչ’ նպատակին հասնելու համար: Սիրում են ռիսկային գործեր:
Ուժեղ կամքի և ոգու տեր մարդիկ են դեղին գույնի սիրահարները: Նրանք հասցնում են ամենուր և լավագույնս կարողանում են դրսևորվել: Նրանք կարողանում են շատ աշխատել, բայց կարող են նաև հիանալի հանգստանալ ինչպես մենակ, այնպես էլ սիրելիի հետ: Նրանք խելացի են, զգայուն և ամբողջ էությամբ հակված են երջանկության: Նրանք իմաստուն մարդիկ են, և շրջապատողները դա լավ հասկանում են, դրա համար էլ ձգտում են նրանց կողքին լինել: Նրանց բնորոշ է նաև համառությունը և համբերատարությունը:
Շագանակագույնի հավակնորդները բավականին հավասարակշռված բնավորություն ունեն: Նրանք գործում են միայն լավ մտածված քայլերով: Նրանք սիրում են իշխել և բացահայտորեն ձգտում են դրան: Նրանց համար ամենակարևորը ամուր կանգնելն է հողին:Դժվար պահին կարելի է նրան վրա հույս դնել:Երբեմն նրանք անզոր են տիրապետել իրենց: Եթե նպատակ ունեն, ապա հասնում են դրան յուրաքանչյուր գնով:
Սպիտակ: Այսպիսի մարդիկ շատ վառ երևակայություն ունեն: Նրանք կարող են ապրել’ ստեղծելով իրենց հեքիաթը: Այդ հեքիաթում իրենք արքայադուստր են և ամբողջ ուժերով փնտրում են հենց արքայազնի: Նա կարող է ցավել մյուսների անհաջողությունների համար, բայց միևնույն ժամանակ իրեն հեռու է պահում ուրիշի խնդիրներից: Նրանք երազկոտ մարդիկ են:
Սիրելի միրգը կպատմի Ձեր բնավորության մասին
Եթե ցանկանում եք իմանալ դիմացինի բնավորության մասին առանց երկար-բարակ հարցուփորձերի, Ձեզ կբավականացնի իմանալ, թե ինչ միրգ է նա սիրում ամենից շատ:
Նարինջ. այս մրգի սիրահարները միշտ առանձնանում են իրենց ակտիվությամբ, աչքի ընկնում դրական էներգետիկայով: Նրանք հեշտ են առաջ ընթանում և հեշտ են կայացնում որոշումներ: Հեշտ են լեզու գտնում մարդկանց հետ, հեշտ են շփվում, բայց և հեշտությամբ էլ կարող են բաժանվել:
Բալ կամ կեռաս. այս մարդիկ կարող են չարաճճիություններ անել անգամ մեծ տարիքում: Նրանք նման են չարաճճի փոքրիկի: Անկանխատեսելի են, երբեմն’ անզգույշ: Շատ են գնահատում իրենց մտերիմներին: Առանձնանում են նաև իրենց բարությամբ:
Ելակի սիրահարները փայլուն ուղեղ ունեն: Նրանք հիանալի կարողանում են համոզել մարդկանց, պայմանավորվել նրանց հետ իրենց պետք եղած ապրանքի կամ ծառայության համար: Սիրախաղը նրանց օդի պես հարկավոր է: Այդ պատճառով էլ այս տիպին պատկանող տղամարդիկ շատ խանդոտ են, որը կարող է նրանց սկանդալների մեջ գցել:
Խաղող. այս մարդիկ խուսափում են մենակությունից, դյուրահավատ են և հեշտ են նվիրվում: Սիրում են լինել ուշադրության կենտրոնում, բայց հաճախ խուսափում են արձագանքներից:
Բանանի սիրահարները շատ փխրուն են: Նրանք հակված են բարձր զգայունության: Նրանց բնորոշ են նաև վեհ զգացմունքները: Ցանկության դեպքում նրանք կարող են հասնել մեծ հաջողության, եթե զոհում են իրենց սիրելի գործի համար:
Տանձ. այս միրգը սիրողները լավատեսներ են: Նրանք շրջապատի հոգին են, բոլորին ակտիվացնողը: Տանձ սիրող կանայք փնտրում են այնպիսի տղամարդու, որը կարող է պաշտպանել իրենց, հոգ տանել: Նրանք երազում են իրենց կողքին տեսնել իսկական արքայազնի:
Խնձոր. նրանք շատ վստահելի մարդիկ են: Շարժվում են միայն լավ պլանավորված ուղեցույցով, կոնսերվատիվ են: Նրանք լավագույն մայրերն են: Իսկ տղամարդիկ տարբերվում են իրենց նրբանկատությամբ:
Ձմերուկ. այս մարդիկ տարբերվում են շփումներում ազատությամբ, բարդույթների բացակայությամբ, սակայն նաեւ աչքի են ընկնում անհավասարակշիռ բնավորությամբ: Նրանց պոռթկունությունը հաճախ սկանդալների պատճառ է դառնում: Ձմերուկի սիրահար տղամարդիկ համեղ ուտեստների մեծ երկրպագու են: Կանայք զգացմունքային են, սիրում են կենդանիներին: Անկեղծությունը ձմերուկի սիրահարների գլխավոր հատկանիշներից է:
Ծիրանի սիրահարները սովորաբար տիրապետում են պերճախոսությանը, ունենում են բարի աչքեր: Նրանք շատ մեծ վստահություն են ներշնչում եւ առաջին շփումից այնպիսի տպավորություն թողնում, կարծես ամբողջ կյանքում ճանաչել եք: Սակայն որեւէ ոտնձգություն նրանց ազատության հանդեպ, եւ հարվածը պատրաստ է…
arecross ©
manushakaguyn chka…
Մանուշակագույն – այս մարդիք կարող են լինել շատ գաղտնապահ, նույնիս մտերիմ ըներները չեն կարող լավ հասկանալ նրանց: նրանք սիրում են ունենալ լավագույնը ամեն ինչում, քնաիզի նրանց նպակակները վեհ են: Լինելով ազատ ոգու տեր, սիրում են ճանապարհորդել, որպեսզի տիրապետեն տարբեր մշակույթների և հանդիպեն նոր մարդկանց: