Gallery

«Երանի»

This gallery contains 1 photo.


Եղավ: Ինչպես ամեն չսպասված բան է լինում, սա էլ եղավ: Ես չհավատացի, դու չհավատացիր, ոչ ոք չհավատաց: Աշխարհը զարմացավ: Երանի չզարմանար, միայն ժպտար: Ես կարողացա երկար լռել: Հիշու՞մ ես, մի անգամ ասացիր, որ, երբ ես լռում եմ, դու ինձ ավելի … Continue reading

Gallery

New Smileys On Facebook

This gallery contains 3 photos.


STANDART CHATBOX ICON OUT STANDART CHATBOX GREAT ICON  [[283681645068211]][[283681635068212]][[283681638401545]][[283681641734878]][[283681648401544]] [[283681721734870]][[283681731734869]][[283681725068203]][[283681728401536]][[283681735068202]] [[283681811734861]][[283681808401528]][[283681815068194]][[283681805068195]][[283681818401527]] [[283681901734852]][[283681888401520]][[283681891734853]][[283681895068186]][[283681898401519]] [[283682001734842]][[283682008401508]][[283682005068175]][[283682011734841]][[283682015068174]] Coffee smiley [[501224809910725]][[501224806577392]][[501224816577391]][[501224819910724]][[501224813244058]] [[501224899910716]][[501224906577382]][[501224903244049]][[501224896577383]][[501224909910715]] [[501224989910707]][[501224986577374]][[501224993244040]][[501224999910706]][[501224996577373]] [[501225063244033]][[501225069910699]][[501225073244032]][[501225066577366]][[501225076577365]] [[501225166577356]][[501225163244023]][[501225156577357]][[501225153244024]][[501225159910690]] Blushing shy smiley  [[501234119909794]][[501234133243126]][[501234126576460]][[501234129909793]][[501234123243127]] [[501234263243113]][[501234269909779]][[501234273243112]][[501234266576446]][[501234276576445]] [[501234423243097]][[501234429909763]][[501234439909762]][[501234436576429]][[501234433243096]] [[501234559909750]][[501234563243083]][[501234569909749]][[501234573243082]][[501234576576415]] [[501234829909723]][[501234843243055]][[501234833243056]][[501234836576389]][[501234839909722]] Heart-giving smiley [[283691085067267]][[283691095067266]][[283691098400599]][[283691088400600]][[283691091733933]] [[283691155067260]][[283691158400593]][[283691168400592]][[283691161733926]][[283691165067259]] [[283691228400586]][[283691225067253]][[283691231733919]][[283691235067252]][[283691238400585]] [[283691311733911]][[283691321733910]][[283691315067244]][[283691308400578]][[283691318400577]] [[283691435067232]][[283691431733899]][[283691425067233]][[283691421733900]][[283691428400566]] I love you this much [[471899176184791]][[471899179518124]][[471899166184792]][[471899169518125]][[471899172851458]] [[471899239518118]][[471899249518117]][[471899242851451]][[471899246184784]][[471899252851450]] [[471899319518110]][[471899316184777]][[471899322851443]][[471899326184776]][[471899329518109]] [[471899412851434]][[471899399518102]][[471899406184768]][[471899409518101]][[471899402851435]] [[471899489518093]][[471899486184760]][[471899479518094]][[471899482851427]][[471899492851426]] … Continue reading

060cade415fc140372d9b1cd472e5846_XL

Կանանց և տղամարդկանց 10 տարբերություն


060cade415fc140372d9b1cd472e5846_XL1. Տղամարդիկ իրենց միտքը երկուսից երեք անգամ ավելի հաճախ են փոխում, քան կանայք: Տղամարդիկ ավելի շատ հիմնվում են իրենց մտավոր ունակությունների վրա, երկար են մտածում մինչև որոշում կայացնելը, իսկ կանայք հիմնականում գործում են ինտուցիայով, կտրուկ և ակնթարթային որոշումներ կայացնելով:
2. Հիմնվելով մտավոր տեստերի արդյունքների վրա, որոնք երբևէ անցկացվել են, գիտնականները հայտնում են, որ կանայք ավելի բարձր IQ ունեն, քան տղամարդիկ:
3. Կանայք ավելի լավ են հիշում դեմքերը, նամանավանդ նույն սեռի մարդկանց դեմքերը:
4. Տղամարդիկ ավելի շատ են հակված օգելու,  քան կանայք:
5. Կանայք ավելի վատատես են, երբ սպասում են իրենց աշխատանքային արդյունքին, քան տղամարդիկ:
6. Շատ կանայք մտածում են, որ չեն կարող հաջողության հասնել ամեն  ինչում, մինչդեռ շատ տղամարդիկ այդպես չեն մտածում:
7. Կանայք ավելի վախկոտ են և ավելի նյարդային, քան տղամարդիկ:
8. Կանայք երկու անգամ ավելի շատախոս են, քան տղամարդիկ, հաշվել են, որ տղամարդիկ միջինում խոսում են 12,500 , իսկ կանայք 25,000  բառ օրական:
9. Տղամարդիկ սեքսի մասին մտածում են ամեն 7 վայրկյանը մեկ:
10. Կանանց ուղեղը ավելի լավ է յուրացնում  կարդալու ընթացքում նկարագրված կամ վերբալ հույզերը, դրա համար էլ շատ կանայք ասում են, որ տղամարդիկ մինչև չտեսնեն իրական արցունքները, չեն հավատա, որ մի բան այն չէ: Դրա համար էլ կանայք լացում են 4 անգամ ավել, քան տղամարդիկ:

աղբյուրը` այստեղ

By arecross Posted in posts
8409151

Տղամարդու ժեստերը


8409151Երբ կնոջ արտաքինը գրավում է տղամարդու ուշադրությունը նրա ունքը անկախ իր կամքից բարձրանում և իջնում է : Այս ամենը տեղի է ունենում մի քանի վայրկյանի ընթացքում, այնուամենայնիվ դա վստահելի նշան է, որ դու դուր ես եկել նրան: Այս ժեստը գործում է գրեթե բոլոր տարիքի, ռասսաների , սոցիալական պատկանելության տղամարդկանց պարագայում:

Եթե դու դուր ես եկել տղամարդուն նրա շրթունքները ենթագիտակցաբար մի փոքր բացվում են, սա բնական զարմանք արտահայտող ռեակցիա է : Ինչպես սա այնպես էլ վերը նշված նախորդ կետը նրա դեմքին բարեհամբույր տեսք են հաղորդում:

Քո ուշադրությունը գրավելու փորձերը կարող են տարբեր կերպ արտահայտվել: Որոշ տղաներ սկսում են աղմկել` բարձր ծիծաղել բուռն ժեստեր անել: Իսկ որոշներն էլ հակառակը կարող են լուռ առանձնանալ իրենց ընկերներից : Այս ամենը արվում է նրա համար, որպեսզի դու տեսնես և գնահատես նրա անհատականությունը:

Նա քո ներկայությամբ կսկսի ուղղել փողկապը, վերնաշապիկի օձիքը, ժամացույցը, գոտին և այլն: Թարգմանաբար այս ժեստը նշանակում է “Ես ուզում եմ լավ տեսք ունենալ հենց քեզ համար”: Կամ նա կարող է մազերը ուղղել, այս ամենը ինքնաբերաբար է ստացվում:Սա գրեթե 100 տոկոսանոց փաստ է , որ դու հետաքրքրում ես նրան և նա փորձում է լավագույնս դրսևորել իրեն:

Ձեր խոսակցության ժամանակ նրա ունքը շարունակում է թեթևակի բարձրացված մնալ ու դեմքին զարմացած արտահայտություն հաղորդել, սա լավ նշան է և նշանակում է որ դու հետաքրքիր ես նրա համար:

Խոսակցության ժամանակ նա կանգնում է ուղիղ և մի փոքր ուղղված դեպքի քեզ , նրա մկանները լարված են և նա փորձում է իր մարմինը ցուցադրել բոլոր շահավետ կողմերով: Սա ցույց է տալիս նրա ուշադրությունը քո հանդեպ:

Նա անամոթաբար հայացքը չի կտրում քեզնից կամ հասկացնում է քեզ, որ դուր ես գալիս նրան, կարճ ասած այնպես է նայում, որ դու նկատես իր հայացքը:

Նա կանգնած է ոտքերը լայն բացած ձեռքերը գոտու վրա կամ, ավելլի ներքև գոտկատեղի շրջանում: Այսպես նա շեշտում է իր ինքնավստահությունը:
Նա սկսում է խաղալ հագուստի կոճակների, ժամացույցի կամ այլ աքսեսուարների հետ:

Ներվային շարժումներ է անում : Սա նշան է որ քո ներկայությամբ նա խառնվում է իրար: Այսինքն` դու նրան դուր ես գալիս:

Եթե դու դուր ես գալիս նրան նա կփորձի հնարավորինս մոտ նստել քեզ կամ երբ ոտք ոտքին է դնում , վերևի ոտքը ուղղված կլինի դեպի քեզ:

Քո հետ խոսելուց նա սկսում է շփել ճակատը, անընդհատ շփում է դեմքը: Բանն այն է, որ երբ մենք հուզվում ենք մեր մաշկը շատ զգայուն է դառնում և դա մեզնից կախված չէ: Ուշադիր եղեք սա շատ խոսուն ժեստ է:

Երբ դուք միասին քայլում եք նա ձեռքը դնում է քո ուսին կամ մեջքին, սա նշանակում է որ նա չի ուզում քեզ կորցնել և պաշտպանել:

Նա քեզ է տալիս իր վերնազգեստը, պիջակը և այլ…այս ժեստը շատ բանի մասին է խոսում “դուք նրա կինն եք և այն ինչ նրան է պատկանում նաև քոնն է” : Դժվար թե գտնվի մի այնպիսի տղամարդ, որ քո ուսին տեսնելով ուրիշի պիջակը ուրախանա: Եթե նույնիսկ դուք շատ եք մրսում չարժե օգտվել ուրիշ տղամարդու օգնությունից եթե իհարկե չես ուզում խանդ առաջացնել նրա մոտ: Բայց սա արդեն այլ թեմա է :Կանանց ժեստերի լեզուն իմանալու համար սեղմեք այստեղ

Աղբուրը` այստեղ

By arecross Posted in posts Tagged
1106

Կանանց ժեստերի լեզուն


1106Սկզբում մի քանի խորհուրդ տղամարդկանց

Ուշադրություն դարձրեք մանրամասներին: Կանայք հակված են նկատելու փոքր թվացող ժեստերը. այսպես է նրանց ուղեղը կառուցված:

Նշումներ արեք, որպեսզի հիշեք, թե ինչ է պատմում ձեզ կինը: Փաստն այն է, որ կանայք հիշում են մանրամասները, այն դեպքում, երբ երիտասարդները դիտարկում են ողջ պատկերը:

Գրեք բանաստեղծություններ: Կամ էլ ծայրահեղ դեպքում` էլեկտրոնային սիրային հաղորդագրություններ ուղարկեք: Կալիֆորնիայի համալսարանից Լարի Քեհիլի կարծիքով` կանացի ուղեղը տեքստի նկատմամբ ավելի ընկալունակ է, քան տղամարդու ուղեղը: Հարցի էությունն այն է, որ կանացի ուղեղի կեղևում նեյրոնները ավելի խիտ են, իսկ կեղևը պատասխանատու է լեզուների և հասկացությունների ընկալման համար:

Եթե մարդկանց խմբում կա համաձայնություն, ապա խմբի անդամները կրկնում են միմյանց ժեստերը: Ընդ որում` եթե խմբում կա տարաձայնություն որևէ հարցի շուրջ, ապա խմբի յուրաքանչյուր անդամ ենթագիտակցորեն կրկնում է խմբի այն անդամների ժեստերը, ում հետ համաձայն է: Եթե խմբում բոլորը փորձում են կրկնել որևէ մեկի ժեստերը, ապա նա, ամենայն հավանականությամբ, խմբի լիդերն է կամ նրա կարծիքը խմբի համար որոշիչ է:

Եթե կինը նստած դիրքում ծնկները իրար սեղմել է և փոքր-ինչ թեքել (ոչ իր զրուցակցի կողմը), ապա ստիպված եմ հիասթափեցնել` նա ցանկություն չունի շարունակել զրույցը: Իսկ եթե դրանից բացի կինը ձեռքերով գրկել է գոտկատեղը կամ ուղղակի խաչել է կրծքին, ապա զրուցակիցը, ամենայն հավանականությամբ, նրան դուր չի գալիս կամ տհաճություն է պատճառում:

Մի հետաքրքիր ժեստ էլ: Էգոիստ կանայք նստում են ոտքը ոտքին գցած և երկու ձեռքով «գրկում» են ծունկը:

Ընդհանրապես ձեռքերը կրծքին խաչելը կամ գոտկատեղը գրկելը ինքնապաշտպանական և փակ դիրք է, որով անձը փորձում է իրեն մեկուսացնել արտաքին աշխարհից: Այնպես որ զրույցի ընթացքում ուշադիր եղեք նման ժեստի նկատմամբ:

Եթե մարդը մի ձեռքով բռնել է մյուս ձեռքի արմունկը կամ դաստակը, ապա նա հիմա հուզական կամ հոգեպես անհավասարակշիռ վիճակում է: Այս ժեստը` ինքդ քո ձեռքից բռնելը, անվանում են ծնողի ներկայության էֆեկտ, այսինքն` մարդը փորձում է ինքն իր ծնողի դերը կատարել` սեփական ձեռքը բռնելով, որպեսզի իրեն ապահով և պաշտպանված զգա: Նման ժեստ մարդկանց մոտ ավելի հաճախ հանդիպում է հուսահատության պահերին: Համարժեք է այլ իրով «պաշտպանվելը», օրինակ` պայուսակով կամ գրքերով:

Ամենալավ տարբերակն իմանալու՝ ազնիվ է քեզ հետ զրուցակիցը, թե ոչ, նրա ափերին հետևելն է: Օրինակ, երբ մարդը լիովին անկեղծ է ձեզ հետ, նա դեպի ձեզ է պարզում մեկ կամ երկու ափերը և նման ինչ-որ բան ասում. «Ես ձեզ հետ ամբողջովին անկեղծ կլինեմ»: Մարմնի մյուս ժեստերի պես այս ժեստը նույնպես ենթագիտակցական ժեստ է, որը հուշում է ձեզ, որ զրուցակիցն այս պահին ճիշտ է խոսում: Օրինակ, երբ երեխան խաբում է կամ ինչ-որ բան է թաքցնում, նա պահում է ափերը ետևում: Կամ եթե կինն ուզում է թաքցնել ամուսնուց, թե ինչու այդքան ուշացավ, բացատրության ընթացքում նա պահում է ձեռքերը գրպանում կամ խաչված վիճակում:

Աղբյուրը` այստեղ

Gallery

Արտույտների ագարակը | Гнездо жаворонка

This gallery contains 19 photos.


Фильм был создан на основе книги «Усадьба жаворонков». Автором книги является Антонии Арслан, итальянский литературовед и переводчица, армянка по происхождению. Книга была издана в Италии восемь раз и переведена на многие языки мира, а также была многократно удостоена многих литературных … Continue reading