Gallery

Նոր սոցցանցը կարող է մրցակցել Facebook-ի հետ


Ամերիկյան Cafe4tune.com ընկերությունը (Կալիֆոռնիա նահանգ), որի հիմնադիրներն են ծագումով Հայաստանից և Ռուսաստանից մի խումբ գործարարներ, հայտարարել է, որ գործարկել են Cafe4tune.com միջազգային սոցիալական կայքը: Գաղափարի հեղինկաները և մշակողները կարծում են, որ այն կարող է մրցակցել VKontakte և Facebook սոցցանցերի հետ: Նախագծի բյուժեն արդեն գերազանցել է 20 մլն դոլարը:

Cafe4tune.com-ն իրենից կներկայացնի «առողջ» սոցիալական կայք, որտեղ կարելի է փոխանակվել տեքստային հաղորդագրություններով՝ ինչպես ավանդական չատով, նաև, ցանկության դեպքում, 3D-ով վիրտուալ զրուցել ցանկալի վայրում:

Նոր սոցցանցում ևս մեկ նորարարություն կլինի նրա բիզնես բաղադրիչը: Ցանցում կտրվեն վիրտուալ խանութներ, պատկերասրահներ ստեղծելու և առցանց վաճառք կազմակերպելու ցուցումներ: Վիրտուալ հաստատությունները հաճախորդներին կմիավորեն որպես խանութների, պատկերասրահների և այլ օբյեկտների մշտեական այցելուներ, և կարող են օգտագործվել նրանց սեփական բիզնես ծրագրերի համար: Այլ խոսքով՝ Cafe4tune.com-ը ընկերություններին հնարավորություն է տալիս նվազագույն ծախսերով առաջ տանել իրենց ապրանքանիշները:

Cafe4tune.com-ում կարելի է վարել ցանկացած միջոցառման սեփական ուղիղ առցանց հեռարձակումներ՝ անգամ սեփական բջջային հեռախոսների տեսախցիկով: Երաժշտության սիրահարները կարող են վարել և դիտել ուղիղ հեռարձակումներ ակումբներից և համերգասրահներից, սպորտի սիրահարները՝ նստել մարզադաշտում և ընկերների հետ կիսվել ցանկացած ֆուտբոլային թիմի «կենդանի» խաղով: Անհրաժեշտ հեռարձակում գտնելը շատ հարմար կլինի. դրանք դասավորված կլինեն ըստ ժանրերի և թեմաների:

Նախագծում ներկայացված են մեծ թվով ժամանցային ռեսուրսներ: Cafe4tune.com-ի խաղերը հագեցած կլինեն ոչ միայն խաղային բաղադրիչներով, այլև խաղացողներին հնարավորություն կտրվի տեսա- և ձայնաուղերձներով հաղորդակցվել միմյանց հետ:

Նոր սոցիալական ցանցի մշակման աշխատանքները տևել են 3 տարի: Այս պահին գործում է կայքի բետա տարբերակը: Ալֆա տարբերակը մշակողները նախատեսում են գործարկել մինչև փետրվարի վերջը: Cafe4tune.com-ի տարբերակն արդեն գործարկվել է Android-ի և Iphone-ների համար և հասանելի է աշխարհի 30 լեզուներով:

Աղբյուր 1in.am:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s